ԼԼուսինե Մուրադյան

Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մոլորված քաղաքացուն որոնելիս փրկարարները հայտնաբերել են ևս երեքին

Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում մոլորված քաղաքացուն որոնելիս փրկարարները հայտնաբերել են ևս երեքին

Օգոստոսի 11-ին, ժամը 20։26-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Մեծ Պարնի գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում, հետադարձի ճանապարհին մոլորվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ի փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։

Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում քաղաքացին հայտնաբերվել է Հարթագյուղ գյուղի տարածքում՝ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում․ քաղաքացին տեղափոխվել է բժշկական կենտրոն։

Որոնողական աշխատանքներ իրականացնելու ընթացքում փրկարարները նկատել են ևս երեք մոլորված քաղաքացու, ովքեր ունեին վատ ինքնազգացողություն։ Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել բժշկական կենտրոն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում