ԻԻրինա Մկրտչյան

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է

Ներքին Չարբախի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է: 

Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին, մարվել՝ 21։44-ին։ 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, օգոստոսի 6-ին՝ ժամը 20։32-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում