ԻԻրինա Մկրտչյան

Բաթումում անցկացվող շախմատի մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

Բաթումում անցկացվող շախմատի մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ. ինչ արդյունքներ են գրանցել հայ շախմատիստները

Վրաստանի Բաթում քաղաքում անցկացվող Batumi Municipality Cup-2025 շախմատի միջազգային մրցաշարի ավարտին մնացել է 2 խաղափուլ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից:

 

7 խաղափուլից հետո A խմբում միանձնյա առաջատարն է միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը, ով ունի 6 միավոր։

 

B խմբում 5.5 միավորով առաջատարների շարքում են Արարատ Ստեփանյանը, Արտուշ Ավագյանը և Վարդան Մելքոնյանը:

 

C խմբում 6.5 միավորով առաջատարն է Գառնիկ Գրիգորյանը:

 

Մինչև 12 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գոռ Դաբաղյանը:

 

Մինչև 10 տարեկան աղջիկների խմբում 6.5 միավորով առաջատարն է Արիանա Չիլինգարյանը: Այս խմբում երկրորդ հորիզոնականում է Ալիսա Պետրոսյանը:

 

Մինչև 8 տարեկան պատանիների խմբում 6 միավորով առաջատարն է Գևորգ Գեղամյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում