ՎՎահե Դավթյան

Հայտնի են Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի մեծ մրցաշարի առաջին փուլի հաղթողները

Հայտնի են Սևանա լճում անցկացվող առագաստանավային սպորտի մեծ մրցաշարի առաջին փուլի հաղթողները

Սևանա լիճը վերածվել է նավավարների գլխավոր մենամարտի հարթակի։ Այստեղ հուլիսի 25-27-ը տեղի ունեցավ առագաստանավային մրցության Հայաստանի գավաթի առաջին փուլը, որը կազմակերպել են «ԴԻ ԷԼ ԷՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն և Winds of Armenia առագաստանավային ակումբը: Մրցությունն աչքի ընկավ մարտական մթնոլորտով, տեխնիկապես ճշգրիտ մանևրներով և բարձրակարգ մրցակցությամբ։ Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից:

 

Հաղթող թիմերն են՝ 
 
Skolkovo Sailing Team 3
Marlin
Black Swan

 

Երկրորդ փուլը կկայանա օգոստոսի 15-17-ը, կրկին Սևանի ափին՝ «Նոյ Լենդ Ռեզորթ»-ի տարածքում։ Քամին ուժգնանում է, թիմերը՝ մարտական են տրամադրված, և ամեն բան դեռ կարող է փոխվել։
 
Մրցանակային ֆոնդը 7 միլիոբ դրամ է:
 
Գավաթի հաղթողը կունենա իրավունք մասնակցելու սեպտեմբերի բաց առաջնությանը՝ առանց մեկնարկային վճարի։

 

Իսկ սեպտեմբերի 11-14-ը կայանալու է Հայաստանի բաց առաջնությունը J/70 դասում, որտեղ մասնակցելու են մինչև 20 պատվիրակություն տարբեր երկրներից։
 
Մրցանակային ֆոնդը՝ 10 միլիոն դրամ:

 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում