Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտել են թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

Գեղարքունիքի քրեական ոստիկանները բնակարանային գողությունը բացահայտել են թարմ հետքերով․ գողոնը հայտնաբերվել է

Հուլիսի 26-ի երեկոյան Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի իր տնից կատարվել է գողություն։

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մեկնել են Գեղարքունիքի մարզի քրեական և Գավառի համայնքային ոստիկաններ, պարեկներ, նաև` փորձաքրեագետ:
 
«Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվել են անհետաձգելի գործողություններ: Պարզվել է, որ տանտիրուհու բացակայության ընթացքում տուն են մտել խոհանոցի բաց պատուհանով: Ըստ տանտիրուհու՝ սեղանին դրված դրամապանակից գողացել էին փող:
 
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացվեցին համատեղ: Պարզվեց, որ պատուհանը բաց լինելու հանգամանքից օգտվել է տանտիրուհու 29-ամյա ազգականուհին:
 
Ահազանգից մոտ երկու ժամ անց նա տեղափոխվեց վարչություն, որտեղ խոստովանեց արարքն ու ներկայացրեց հափշտակած գումարը` 153 հազար դրամ և 100 դոլար:
 
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում