Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՀՀայկ Նավասարդյան

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերին

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Բորիս Էրգին:

«Հանդիպման սկզբում անդրադարձել ենք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP17-ի կազմակերպչական հարցերին։ Քննարկման ընթացքում շեշտվեց Հայաստանի ներգրավվածության կարևորությունը միջազգային բնապահպանական օրակարգերում։ COP 17-ի հյուրընկալումը մեր երկրի համար հանդիսանում է բացառիկ հնարավորություն՝ ամրապնդելու Հայաստանի դերը գլոբալ բնապահպանական քաղաքականության ձևավորման գործընթացում, ներկայացնելու ազգային փորձը և խթանելու միջազգային գործընկերությունը։

Այնուհետև քննարկել ենք Հայաստանի Հանրապետության և IUCN-ի միջև համագործակցության հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Բնության պահպանության միջազգային միությանը անդամակցության գործընթացին, որն այս պահին գտնվում է ներպետական համաձայնեցումների փուլում։ IUCN-ի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել տրամադրելու մասնագիտական և կազմակերպչական աջակցություն՝ ինչպես անդամակցության ընթացակարգերի, այնպես էլ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Բնության պահպանության միջազգային միությունը (IUCN), որը հիմնադրվել է 1948 թվականին, հանդիսանում է բնապահպանական ոլորտում գործող աշխարհի ամենահին և խոշորագույն ցանցը։ Միությունը միավորում է ավելի քան 1400 անդամ կազմակերպություն՝ 160-ից ավելի երկրներից, ներառյալ պետական ու մասնավոր կառույցներ, առաջատար գիտահետազոտական կենտրոններ, համալսարաններ և միջազգային ինստիտուտներ։

Հանդիպման ավարտին արձանագրեցինք ընդհանուր տեսլականը՝ բնապահպանական ոլորտում հնարավոր համագործակցության ուղղությամբ և երկուստեք պատրաստակամություն՝ հետագա ակտիվ փոխգործակցության համար»,- գրել է նախարարը Ֆեյսբուքի իր էջում։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում