ՎՎահե Դավթյան

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բարդիներ են տապալվել, վնասվել է ավտոմեքենա․ փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը

Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին բարդիներ են տապալվել, վնասվել է ավտոմեքենա․ փրկարարները մասնատել և հեռացրել են ծառերը

Հուլիսի 21-ին՝ ժամը 20:19-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին ծառեր են տապալվել. ավտոճանապարհը փակվել է: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հրշեջ-փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տապալվել է 2 բարդի. ճանապարհահատվածը փակվել է, ծառերից մեկն ընկել է Kia մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով դիմային հատվածը. տուժածներ չկան:

Փրկարարները մասնատել և հեռացրել են ավտոմեքենայի և ավտոճանապարհի վրա ընկած ծառերը. երթևեկությունը վերականգնվել է: Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում