ԻԻրինա Մկրտչյան

Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

Բարեգործական հիմնադրամի հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է

«Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին (ք․ Երևան, Վարդաշեն փ․) պատկանող հանրային սննդի կետում իրականացրած ստուգման արդյունքում արագ արձագանքման բաժնի տեսուչները արձանագրել են սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներ։ Այս մասին տեղեկացնում է ՍԱՏՄ-ն:

 

Մասնավորապես՝
- սննդի կետի պատերի, առաստաղների, դռների, պատուհանների և հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող, ոչ թունավոր նյութերից.
- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները և սարքավորումները չեն գտնվել նորոգ վիճակում.
- ձեռքերի և հումքի լվացման լվացարանները տեղակայված չեն եղել առանձին.
- սննդի կառույցն ապահոված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով։

Հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումների վերացման համար վերջնաժամկետ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում