ԻԻրինա Մկրտչյան

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին՝ ժամը 21:54-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում:

Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ ծավալով քար. Lada մակնիշի ավտոմեքենան բախվել է քարին։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Փրկարարները ճանապարհից հեռացրել են քարը և ավտոմեքենան դուրս բերել երթևեկելի հատվածից․ երթևեկությունը վերականգնվել է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում