ԼԼուսինե Մուրադյան

Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի տուգանք սահմանելու նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը:

Դրա համաձայն՝ եթե քաղաքացին օգտվել է ոչ իր կողմից ձեռք բերված կամ արտոնություն ունեցող անձի կրիչը կրող քարտից կամ արտոնությունից ընդհանրապես, ապա այս պարագայում տուգանքը 15 հազար դրամ է, իսկ եթե ուղևորն ունի նման արտոնություն, բայց չի վավերացրել կրիչը տրանսպորտային միջոցում, այսինքն՝ տրանսպորտային միջոց բարձրանալիս ունի համապատասխան իրավունք, սակայն այդ իրավունքը չի վավերացրել, այդ դեպքում տուգանքը կլինի 3000 դրամ:

Նույն նախագծի համաձայն՝ տրանսպորտից օգտվելիս չվճարող և նույնականանալ չցանկացող քաղաքացին կարող է նաև վարչական ձերբակալության ենթարկվել:

Նախագիծն ընդունվեց 59 կողմ, 26 դեմ ձայներով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում