Օրը՝ 60 վայրկյանում | 28.06.2025

ՄՄարո Թարվերդյան

Անդրանիկ Սիմոնյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

Հայաստան միջուկային վառելիքի թափոններ չեն տեղափոխվում. ՇՄ նախարարություն:

Վիզայի դիմումները քննելիս դիտարկում ենք առկա բոլոր տեղեկությունները՝ բացահայտելու անձանց, որոնց մուտքն ԱՄՆ չի կարող արտոնվել. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն:

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս` օջախի 10 կմ խորությամբ, 2․9 մագնիտուդով. Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Ակնկալում ենք, որ ՌԴ-ն հետաքննություն կանցկացնի Եկատերինբուրգում սպանված ադրբեջանցիների գործով. Ադրբեջանի ԱԳՆ:

Բաքվում ՌԴ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ:

Թուրքիայի Իզմիր քաղաքում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 455 ընտանիք:

Ուկրաինան հայտնել է Վոլգոգրադի օդանավակայանում Су-34 ինքնաթիռների խոցման մասին:

ԱՄՆ-ը կպահանջի արտաքին վերահսկողություն սահմանել Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ. Թրամփ:

Միացյալ Նահանգները և Չինաստանը պայմանավորվել են զարգացնել առևտրային հարաբերությունները. Թրամփ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում