Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին. Պուտին

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին. Պուտին

Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցությունների երրորդ փուլին, օրակարգում կլինեն կարգավորման մասին կողմերի հուշագրերը, որոնք էականորեն տարբերվում են՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ դեռ հարկավոր է համաձայնության գալ հանդիպման վայրի և ամսաթվի հարցում: Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցային խմբերի ղեկավարները մշտական կապ են պահում՝ հավելել է Կրեմլի ղեկավարը: Նա նաև հայտնել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ուկրաինային փոխանցել զոհվածների ևս 3 հազար մարմին:

Պուտինը տեղեկացրել է, որ Ռուսաստանի ՀՆԱ-ի 223 տրիլիոն ռուբլուց 13,5 տրիլիոնը տրամադրվում է ռազմական ծախսերին։ Նա շեշտել է՝ Մոսկվան ցանկանում է ավարտել պատերազմն իրեն անհրաժեշտ արդյունքներով։

Խոսելով ռուս-ամերիկյան հարաբերություններից՝ Կրեմլի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կողմերը լավ հնարավորություն ունեն՝ զարգացնելու տնտեսական գործակցությունը, ամերիկյան բիզնեսը ցանկանում է վերադառնալ ռուսաստանյան շուկա։

Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպումը հնարավոր է, այն կնախապատրաստվի։ «Թրամփը քաջ մարդ է: Նա անկեղծորեն ցանկանում է կարգավորել ռուս-ուկրաինական հակամարտությունը»,- հավելել է Ռուսաստանի նախագահը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում