ԻԻրինա Մկրտչյան

Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում. հայտնաբերվել են խախտումներ

Ստուգայցեր Երևանի գիշերային և հեստապարային ակումբներում. հայտնաբերվել են խախտումներ

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՀՀ ներքին գործերի նախարարության, Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ գիշերային ստուգայցեր է իրականացրել Երևանի սահմանափակման ենթակա օբյեկտներում, մասնավորապես գիշերային և հեստապարային ակումբներում: Այս մասին տեղեկացնում  են Երևանի քաղաքապետարանից:

 

«Ստուգայցերի ընթացքում հայտնաբերվել են խախտումներ. զանցանք թույլ տված տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ կազմվել են 2 արձանագրություն և մեկ վարչական վարույթ:

 

Միաժամանակ ծառայության աշխատակիցների հորդորով սուբյեկտների կողմից
ապամոնտաժվել են առանց համապատասխան թույլտվության տեղադրված գովազդային
վահանակները»,- ասված է հաղորդագրության մեջ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում