Հուսանք՝ հակամարտությունը կավարտվի, և Իրանի տարածքով ազատ առևտուր կիրականացնենք, ինչպես նախկինում. Պապոյան

ՄՄարիա Գաբրիելյան

Իրան-Իսրայել հակամարտության հետևանքով Իրանի տարածքով հայկական բեռների տեղափոխման խնդիրներ կան։ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկացրել է էկոնոմիկայի նախարարը: Գևորգ Պապոյանը նշել է, որ հայկական բեռների մի մասը մնացել է Բանդար Աբբաս նավահանգստում և հարևան երկրի ճանապարհներին։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ նախարարն անդրադարձել է նաև խնդիրների լուծման համար օպերատիվ շտաբ ձևավորելու անհրաժեշտությանը, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտահանող մեր բեռնատարների՝ Վրաստանի տարածքով անցնելու խնդիրներին:

«Հույս ունենք, որ կհաստատվի շուտափույթ խաղաղություն, որովհետև խաղաղությունը կարևոր է Հայաստանի համար: Ցավոք սրտի, մեր տնտեսվարողները որոշակի խնդիրներ արդեն իսկ ունեն, մի շարք բեռներ ճանապարհներին են, բնականաբար, նաև արտահանման հետ կապված ունենք խնդիրներ, հասկանալի է, որ դրանք մեր կառավարման շրջանակից փոքր չափով են մեր տիրույթում, հույս ունենք, որ հակամարտությունը կավարտվի, և բարեկամ Իրանի տարածքով ազատ առևտուր կիրականացնենք, ինչպես նախկինում»,- ասել է նախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում