ՄՄարիամ Մխիթարյան

Կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը տեղի կունենա հունիսի 11-ին. Տուսկ

Կառավարությանը վստահություն հայտնելու քվեարկությունը տեղի կունենա հունիսի 11-ին. Տուսկ

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հունիսի 11-ին Լեհաստանի խորհրդարանում տեղի կունենա լրացուցիչ նիստ՝ նվիրված կառավարությանը վստահության քվե հայտնելուն, տեղեկացնում է Euronews-ը:

Նա քվեարկություն է նշանակել, երբ իր դաշնակից՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին կիրակի կայացած նախագահի ընտրությունում պարտվել է պահպանողական Կարոլ Նավրոցկուն:

Տշասկովսկու պարտությունը Տուսկին քաղաքականապես թուլացրել է, և Լեհաստանում բանավեճ է ընթանում այն ​​​​մասին, թե արդյոք նրա բազմակուսակցական դաշինքը կկարողանա՞ պաշտոնավարել մինչև իր ժամկետի ավարտը՝ 2027 թվականը, գրում է Euronews-ը։

Տուսկի կառավարությունը զբաղվում է Լեհաստանում ամենօրյա խնդիրների մեծ մասի լուծմամբ և աշխատում է նախագահից առանձին, սակայն պետության ղեկավարն իրավունք ունի վետո կիրառել օրենքների հանդեպ, և ենթադրվում է, որ Նավրոցկու հաղթանակը Տուսկի համար կդժվարացնի իր եվրոպամետ օրակարգն առաջ մղելը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում