Լավ օրից չէ, որ մի քանի ընտանիք նույն տանիքի տակ են ապրում. դա աղքատությունից է. Նիկոլ Փաշինյան

ՄՄայա Խաչատրյան

2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպաները կարող են բնակարան ձեռք բերել իրենց ցանկությամբ՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզում՝ միջինը 35 մլն դրամ հաշվարկով:

Ավելացվում են պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները, նախագծերն արժանացել են Կառավարության հավանությանը:

Պետությանը վերադարձված հեռուստաաշտարակին հարող 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մեկ հեկտար հողամասն ամրացվել է Շրջակա միջավայրի նախարարությանը: Գլխավոր դատախազության հայցը բավարարել էր Հակակոռուպցիոն դատարանը: Միջազգային գործակցությամբ՝ չափագիտության ոլորտում միջազգային երկու հեղինակավոր կառույցներին անդամակցությունը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը տեխնիկական ոլորտում: Հայ արտադրողները հնարավորություն կստանան մուտք գործելու արտասահմանյան շուկաներ՝ առանց կրկնակի փորձարկումների կամ չափումների վկայագրերի, կստեղծվի ներդրումների գրավչություն: Անդամակցությամբ կապահովվի ոլորտի համապատասխանությունը ԵՄ պահանջներին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում