ԼԼուսինե Մուրադյան

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Իրանի նախկին ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրների կրթական, գիտական ներուժի իրացումը

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը և Իրանի նախկին ԱԳ նախարարը կարևորել են երկու երկրների կրթական, գիտական ներուժի իրացումը

Մայիսի 26-ին «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպել է Թեհրանում գործող «Իրանագիտություն» հիմնադրամի ղեկավար, ԻԻՀ ԱԳ նախկին նախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը կարևորել է իրանցի գործընկերների մասնակցությունը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին՝ հույս հայտնելով, որ նման ձևաչափով գործակցությունը կկրի շարունակական բնույթ:

Կողմերն ընդգծել են կրթական, գիտական և փորձագիտական դաշտերում առկա մեծ ներուժի իրացումը, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում