ՎՎահե Դավթյան

Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր

Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր

Մայիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սայիդ Խաթիբզադեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգի հարցեր: Անդրադարձ է կատարվել կոնկրետ ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Արարատ Միրզոյանը և Սայիդ Խաթիբզադեն անդրադարձ են կատարել Հայաստանում և Իրանում կազմակերպվող «Երևանյան երկխոսություն» և «Թեհրանի երկխոսություն» միջազգային ֆորումների միջև համագործակցության հարցերի:

ՀՀ ԱԳ նախարարը և Իրանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության ու կայունությանն ուղղված ջանքերի շուրջ: Երկուստեք ընդգծվել է տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության անվերապահ հարգման հարցում սկզբունքային մոտեցումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում