Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

ՔՔրիստինա Մկրտչյան

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 12-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել Կառավարությունը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հիշեցրել է, որ 2024 թվականի հունվարի 1-ից գործում են ծխախոտային արտադրանքի նկատմամբ Մաքսային միության «Ծխախոտային արտադրանքի մասին տեխնիկական կանոնակարգով» սահմանված պահանջները: Դրանց համաձայն՝ ծխախոտային արտադրանքի սպառողական տուփերի վրա պետք է լինեն գրաֆիկական նախազգուշացումներով պատկերներ, որոնք կտեղեկացնեն սպառողներին ծխելու վտանգավորության մասին: Նախարարը նշել է, որ 2024 թվականի ընթացքում մի շարք արտադրողներ ու ներմուծողներ չեն հետևել  այդ կանոններին, շուկայում մի շարք կազմակերպություններ տարբեր պատճառաբանություններով չեն համապատասխանեցրել իրենց արտադրանքը սահմանված պահանջներին, գերադասել են վճարել  400.000 դրամ սահմանված տուգանքը, ինչի հետևանքով բարեխիղճ տնտեսավարողների համար ստեղծվել են անարդար մրցակցային պայմաններ:

Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Կառավարությունն առաջարկում է ավելի խստացնել կարգավորումները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` Հայաստանում իրացման նպատակով արտադրությունը կամ ներմուծումն առաջացնում է տուգանքի նշանակում արտադրողի և ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա իրացման շրջանառության մեկ տոկոսի չափով: Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծով այն նշանակվում էր արտադրողի և ներմուծողի՝ տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մեկ տոկոսի չափով:

Հաջորդ առաջարկը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների՝ Հայաստանում իրացման հարցին: Կառավարությունն առաջարկվում է տուգանքի չափը սահմանել վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից ինըհարյուրապատիկի չափով: Նշենք, որ առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծում այն նախատեսված էր վաճառողին սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից հազարապատիկի չափով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ ներկայացված լրամշակված օրինագծին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում