ԹԹերեզա Կասյան

Աշխատանքային գրքույկների հավաքագրումը շարունակվում է

Աշխատանքային գրքույկների հավաքագրումը շարունակվում է

ՀՀ կառավարության  որոշմամբ` աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019թ. դեկտեմբերն է:

Նկատի ունենալով, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար, Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով պարբերաբար տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Այդուհանդերձ, մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ գրքույկների թվայնացման աշխատանքները խնդրահարույց են դառնում մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող ձեռնարկությունների համար համար:

Սոցապնախարարությունը կրկին հիշեցնում է, որ գրքույկները թվայնացնելու՝ սահմանված ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու նպատակով, անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ:

Ծառայության տարածքային բաժինների պատասխանատուների տվյալները տեղադրված են Ծառայության պաշտոնական կայքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում