ԵՄ-ն Ուկրաինային շուրջ 2 մլրդ եվրո կտրամադրի

ՎՎահե Դավթյան

ԵՄ արտաքին գործերի նախարարները և արտաքին գործերի բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը մեկնել են Ուկրաինա՝ Լվով` նշելու Եվրոպայի օրը:

«Մենք ընտանիք ենք, ուստի կիսում ենք և՛ ուրախությունը, և՛ դժվարությունները։ Միասնական ենք՝ հանուն երկարատև խաղաղության և ապագայի, որին հավատում ենք», - գրել է Կալլասը Իքսի էջում։

Եվրոպացի պաշտոնյաների այցի շրջանակում հայտարարվել է, որ Ուկրաինան զենքի արտադրության համար 1 միլիարդ եվրոյի աջակցություն կստանա, ավելի քան 600 միլիոն եվրո կուղղվի հրետանուն և զինամթերքին, ևս 200 միլիոն եվրո՝ հակաօդային պաշտպանության ամրապնդմանը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ տրիբունալ ստեղծել՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հանցագործությունները քննելու համար: Նաև Կայա Կալլասը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է հաղթահարել Հունգարիայի վետոն՝ իրականություն դարձնելու Միությանը Ուկրաինայի անդամակցությունը:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում