ՄՄարի Կոստանյան

ԵԽԽՎ-ում փորձ է արվել տապալել Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ելույթը

ԵԽԽՎ-ում փորձ է արվել տապալել Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ելույթը

ԵԽԽՎ-ում անհայտ տղամարդը փորձ է արել տապալել Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյի ելույթը: Կարգազանցին դուրս են հրավիրել դահլիճից: Ռուսաստանյան պատվիրակության անդամ, Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին լրագրողներին հայտնել է, որ ինչ-որ խելագար ներխուժել է նիստերի դահլիճի պատշգամբ ու իր բացականչություններով փորձել խոչընդոտել Ռուսաստանի պատվիրակության ղեկավարի ելույթը: Եվրոպայի պալատի անվտանգության ուժերի միջամտությամբ րոպեների ընթացքում հաջողվել է չեզոքացնել ակտիվիստին: Սլուցկիի հավաստմամբ, հակառուսական ընդհանուր հիստերիայի ֆոնին սա եվրոպական հանրության էռոզիայի վկայություններից մեկն է:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում