Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Հայաստանի նկատմամբ ուրացման քաղաքականության օրինակ է. քաղաքագետ

ԼԼիլիթ Ասատրյան

2021 թվականին հիմնված «Հայկական Համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը Ռոբերտ Քոչարյանի արտահայտած մտքերն իրականում այլ լսարանի էին ուղղված: Համոզված են քաղաքագետները:

Վերլուծաբանները պնդում են, որ Քոչարյանը ուղերձ է հղում Մոսկվային, թե կարելի է իր վրա խաղադրույք անել: Երկրորդ թիրախը ներքին լսարանն է. հաջորդ տարի անցկացվելիք համապետական ընտրություններից առաջ Քոչարյանը ձգտում է իրենով անել ընդդիմադիր էլեկտորատի ձայները:

Մասնագետները համարում են նաև, որ Հայաստանի երկրորդ նախագահի հայտարարությունները սպառնալիք են մեր անվտանգությանն ու կարող են օգտագործվել մեր դեմ: Խոսքը մասնավորապես պնդման մասին է, թե իբր 44-օրյա պատերազմը մեր մեղքով է եղել: Իսկ այն, որ Քոչարյանը համարում է, թե առաջին պատերազմում Ադրբեջանի դեմ միայն Լեռնային Ղարաբաղն է կռվել, մասնագետները Հայաստանի նկատմամբ ուրացման քաղաքականության օրինակ են համարում:

Քաղաքագիտական գնահատականները համադրել և ի մի է բերել Իրինա Մկրտչյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում