ՄՄարիամ Մխիթարյան

Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանը հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական շարժման լուծարման մասին

Հորդանանի իշխանությունները որոշել են արգելել «Մուսուլման եղբայրներ» իսլամիստական ​​շարժման գործունեությունը երկրում, բռնագրավել նրա ունեցվածքը և փակել Թագավորությունում կազմակերպության բոլոր գրասենյակները։ Այս մասին Ամմանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Մազեն Ֆարայան։

Նախարարի խոսքով՝ խմբավորման անդամները զբաղվել են ընդհատակյա գործունեությամբ՝ ուղղված երկրում իրադրության ապակայունացման ու ազգային միասնության խաթարմանը: «Մուսուլման եղբայրներին» անդամակցելը, ԶԼՄ-ներում ու սոցիալական ցանցերում նրանց գաղափարները տարածելը կպատժվի օրենքով», - նախազգուշացրել Է Ֆարայան:

Ապրիլի 15-ին Հորդանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ դավադրություն է կանխել՝ ձերբակալելով 16 մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու, զենք պահելու և օտարերկրյա կազմակերպությունների հետ կապեր ունենալու համար։

Հորդանանում «Մուսուլման եղբայրների» քաղաքական թևը «Իսլամական գործողությունների ճակատն» է, որի կողմնակիցները երկրի խորհրդարանում զբաղեցնում են 31 տեղ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում