ԵՄ անդամակցության շուրջ դեռևս չենք ունեցել խորքային հանրային քննարկումներ. Միրզոյան

Երևանում կանցկացվի «Երևան մարաթոն» վազքի միջազգային մրցույթը․ հոկտեմբերի 17-ին և 18-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի

Դատախազական ներգործության և պետշահերի հայցերի արդյունքում՝ պետությանն է վերադարձվել Սևանա լճի ափին գտնվող՝ 613,739,000 դրամ արժեքով 41 հողատարածք

COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ

ՇՇողիկ Գալստյան

Տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում տեղեկատվություն է փոխանակվել Հայաստանի և Տաջիկստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ

Տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստում տեղեկատվություն է փոխանակվել Հայաստանի և Տաջիկստանի ներդրումային միջավայրի վերաբերյալ

2025 թվականի ապրիլի 22-ին Դուշանբեում կայացել է Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի IV նիստը։ Այդ մասին հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից:

Նիստն անց է կացվել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և Տաջիկստանի Հանրապետության տնտեսական զարգացման և առևտրի նախարար Զավքիզոդա Զավկիի համանախագահության ներքո։

Շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում դիտարկվել է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տեղեկատվություն է փոխանակվել երկրների մակրոտնտեսական իրավիճակի և ներդրումային միջավայրի վերաբերյալ։ Մանրամասնորեն քննարկվել են Հայաստանի և Տաջիկստանի միջև առևտրի, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլն ոլորտներում համագործակցության առանցքային հարցերը։

Կառուցողական մոտեցմամբ նախանշվել են միջկառավարական հանձնաժողովի հետագա քայլերը՝ մոտ հեռանկարում երկկողմ փոխադարձ առևտրի ապրանքացանկի և ծավալի ընդլայնման միտումով։

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է Միջկառավարական հանձնաժողովի IV նիստի արձանագրությունն, ինչպես նաև վերահաստատվել է Հայաստանի և Տաջիկստանի միջև փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցության ներուժը բացահայտման նպատակով անհրաժեշտ ջանքեր գործադրելու փոխադարձ պատրաստակամությունը։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում