Բայրամովն անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին

Բայրամովն անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի հարաբերություններին

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն անդրադարձել է Բաքու-Վաշինգտոն հարաբերություններին, հույս հայտնել, որ Թրամփի օրոք դրանք կբարելավվեն: Նա մեղադրել է Բայդենի գլխավորությամբ ԱՄՆ նախորդ վարչակազմին հայամետ դիրքորոշման համար:

Ռուսաստանի հետ հարաբերություններն էլ Բայրամովը որակել է «լավ»: «Կան ոլորտներ, որոնց շուրջ կարող ենք տարաձայնություններ ունենալ, բայց միշտ բաց խոսում ենք դրանց մասին»,- հավելել է Բայրամովը:

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ ադրբեջանցի դիվանագետը շեշտել է՝ Բաքուն հարգում է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում