Կառավարությունն առաջարկում է «Հայփոստ»-ը հանձնել հավատարմագրային կառավարման

ԳԳայանե Թամամյան

«Հայփոստ» ընկերության մասնավորեցման հարցն ամենաշատն է մտահոգել պատգամավորներին: Խոսքը պետգույքի մասնավորեցման օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որով առաջարկվում է մասնավորեցման ցանկից հանել  ընկերությունը:  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը ռիսկային է համարել կառավարության քայլը: «Եթե մենք այն հանում ենք  մասնավորեցման ցանկից, նշանակում է շատ խիստ և կտրուկ փոփոխություն է տեղի ունենում՝ «Հայփոստի» հետագա ճակատագրի հետ կապված»,- հայտարարել է պատգամավորը: Անշարժ գույքի կառավարման պետական կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը  լրագրողների հետ զրույցում ասել է, որ  նպատակահարմար են գտել իրականացնել նոր մրցույթ, ինչը որևէ կերպ կապված չէ ներկայիս կառավարիչների գործունեության հետ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում