Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը չի հաստատել գազի թանկացման մասին լուրը

ԳԳոհար Սիմոնյան

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հայտարարել է, որ գազի սակագնի 30 տոկոսով ավելանալու մասին լուրերը «չեն համապատասխանում իրականությանը»: Ինչ վերաբերում է հետագա զարգացումներին՝  նա հույս է հայտնել, որ գազի սակագինը չի փոփոխվի և հավելել է, որ «բանակցությունները կավարտվեն մինչև տարեվերջ»։

Ի դեպ, Մհեր Գրիգորյանը չի թաքցրել, որ «սուր և դետալիզացված քննարկումներ կլինեն» մեկ այլ՝ ավտոփոխադրումների հարցի կապակցությամբ: Այդ մասով նա լրագրողներին խորհուրդ է տվել հետևել «Եվրասիական աշխարհամասի տարանցիկ ներուժը» խորագրով միջազգային  համաժողովին: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում