ԻԻրինա Մկրտչյան

Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները

Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները

Կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված չեն քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց:

Սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից բխող ցանկացած այլ հարաբերության վրա: Էթիկայի կանոնները չեն սահմանափակում հասարակական կազմակերպությունների անդամ պատասխանատու մասնագետների համար էթիկայի լրացուցիչ կանոնների կամ կանոնակարգերի ընդունումը:

Սահմանված կանոնները և պահանջները, որոնք նպատակ ունեն ոչ միայն բացահայտելու մասնագետի էթիկայի կանոնների խախտումները, այլև ապահովելու որակյալ ծառայություններ, հավասար մրցակցային դաշտի առկայություն պատասխանատու մասնագետների գործունեության ոլորտում:

Մասնագիտական ծառայությունների համար անհիմն ցածր գների սահմանումը և արհեստական մրցակցային առավելություններ ստանալը վնաս է հասցնում ծառայությունների որակին և շուկայի կայուն զարգացմանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում