Եվրոբոնդերի պահանջարկը վկայում է Հայաստանի նկատմամբ աննախադեպ տնտեսական վստահության մասին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտնեց, որ եվրոբոնդերի տոկոսների սահմանման տրամաբանությունը երկրի նկատմամբ տնտեսական վստահության ցուցանիշ է։ 

«ՀՀ թողարկած եվրոբոնդերի եկամտաբերությունը նվազել է 2 տոկոսով, ինչը ցույց է տալիս  տնտեսության նկատմամբ վստահության ահռելի դրսևորում։ Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը շարունակում է իր լավատեսությունը մեծացնել ՀՀ տնտեսական զարգացումների նկատմամբ։ Այսինքն՝ Հայաստանը տնտեսական առումով համարում է հուսալի երկիր, և դա արտահայտվում է կոնկրետ ցուցանիշներով, նաև՝ եվրոբոնդերի տոկոսներով։ 2019թ-ին թողարկել ենք 500 մլն դոլարի եվրոբոնդ, սակայն պահանջարկը կազմել է ավելի քան 2 մլրդ դոլար, այսինքն՝ պահանջարկը չորս անգամ ավելին է, ինչը Հայաստանի նկատմամբ տնտեսական վստահության աննախադեպ ցուցանիշ է։ Այս ցուցանիշներով է, որ հաշվվում է երկրի տնտեսական հեռանկարը։ Բոլոր միջազգային և ներքին ազդակները հուշում են, որ տնտեսական գործունեությամբ զբաղվելու շատ մեծ հնարավորություններ կան Հայաստանում»,- հայտնեց վարչապետը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում