Օրը՝ 60 վայրկյանում | 07.04.2025

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ:

Հարավային Կովկասը պետք է վերածվի մի տարածաշրջանի, որտեղ չկան փակ սահմաններ. ՀՀ նախագահի ելույթը Աբու Դաբիում:

Ռուսական ուժերը կրկին հարվածել են Ուկրաինային: Զելենսկին պահանջել է միջազգային հանրությունից ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա:

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, բայց մեր շահերը պետք է հաշվի առնվեն. Պեսկով:

Համաշխարհային տնտեսությունը զգում է ԱՄՆ սահմանած մաքսատուրքերի ազդեցությունը. Մակրոն:

Վաշինգտոնը Ռուսաստանին չի ներառել մաքսատուրքերի ցանկում. Հասեթ:

Մակրոնը Եգիպտոսի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է Գազայում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումը:

Աս-Սիսին դատապարտել է Սիրիայի դեմ Իսրայելի գործողությունները:

Միացյալ Նահանգների ամբողջ տարածքում շուրջ 600 հազար մարդ է դուրս եկել բողոքի ակցիայի ընդդեմ Թրամփի: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում