Պետական աջակցության ամենախոշոր ծրագրերից մեկը կարող է ընդլայնվել. լիզինգից օգտվել է 3431 տնտեսվարող

ՄՄուշեղ Իսախանյան

Լիզինգի ծրագրից օգտվել է 3 հազար 431 տնտեսվարող: Ընդ որում, ծրագրի պահանջարկն աճում է տարեցտարի: Միայն 2024-ին լիզինգից օգտվել է 2 հազար 325 բիզնես:

Այժմ ուսումնասիրություններ են կատարվում. դրանց արդյունքում հնարավոր է՝ ծրագիրն ընդլայնվի:

Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ արտադրողականության խթանման պետական ծրագիրը տնտեսության վրա ամենամեծ ազդեցությունն ունեցող աջակցման ծրագրերից է: Դրանից օգտվելով՝ հայաստանյան ընկերություններն արդեն միլիարդ դոլարի մեքենասարքավորումներ են ձեռք բերել:

Լիզինգի ծրագրով պետությունն իր վրա է վերցնում հաստոցի, մեքենայի ձեռքբերման տոկոսադրույքի մինչև 10 տոկոսը: Դա հնարավորություն է տալիս, որ տեխնոլոգիաներն արդիականացվեն:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում