ՄՄարիամ Մխիթարյան

Սենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

Սենատը հաստատել է Մեթ Ուիթաքերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում

ԱՄՆ-ի Սենատը հաստատել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նախագահ Թրամփի ներկայացրած Մեթ Ուիթաքերի թեկնածությունը՝ պաշտպանական դաշինքին Վաշինգտոնի հանձնառության վերաբերյալ աճող մտահոգությունների շրջանում:

Ուիթաքերն աշխատել է արդարադատության նախարարությունում Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ և այդ պաշտոնը ստանձնում է իրավապահ մարմիններում, այլ ոչ թե արտաքին քաղաքականության կամ ազգային անվտանգության ոլորտում աշխատելու փորձով, գրում է Euronews-ը:

Նրա թեկնածությունը հաստատվել է կուսակցական գծով՝ 52 կողմ, 45 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Իր հաստատման վերաբերյալ լսումների ժամանակ Ուիթաքերը սենատորներին հավաստիացրել է, որ Թրամփի վարչակազմի հավատարմությունը ՆԱՏՕ-ին «երկաթյա է»:

Դաշինքում ԱՄՆ-ի դերի ապագան կասկածի տակ է դրվել եվրոպացի դաշնակիցների նկատմամբ Թրամփի կոշտ քննադատության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կապերն ամրապնդելու նրա ակնհայտ ցանկության պատճառով:

Թրամփը կոչ է արել դաշինքի անդամ մյուս երկրներին ավելացնել պաշտպանական ծախսերը, այլ ոչ թե ապավինել ԱՄՆ-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում