Ծեծկռտուք Վրաստանի խորհրդարանում

ԼԼևոն Սարդարյան

Վրաստանի խորհրդարանի նիստն ընդհատվել է տհաճ միջադեպով: Անկախ պատգամավոր Էկա Բեսելիան հարվածել է իր նախկին կուսակից, իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ Վանո Զարդիաշվիլիին: Ծեծկռտուքը սկսվել է Վրաստանի Սահմանադրական դատարանի անդամի թեկնածության շուրջ քննարկման ժամանակ: Կին պատգամավորին դուր չի եկել, որ Զարդիաշվիլին ելույթի ժամանակ հիշատակել էր իր անունը: Նախկին կուսակիցների միջև լեզվակռիվն արագ հրմշտոցի է վերածվել: Քաշքշուկն ուղեկցվել է միմյանց հասցեին մեղադրանքներով և հայհոյանքներով: Կրքերը հանդարտեցնելու համար նախագահողը ընդմիջում է հայտարարել, սակայն նույնիսկ դրանից հետո խորհրդարանի դահլիճում դեռ որոշ ժամանակ հայհոյանքներ են լսվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում