Նազելի Բաղդասարյանի անդրադարձը քվեարկության ընթացքին

ԼԼիլիթ Ասատրյան

Ինչպես նկատել եմ առավոտյան, հիմնականում հանդարտ քվեարկություն է գնում:

Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամի թեկնածու Նազելի Բաղդասարյանը (ՔՊ կուսակցություն):

«Մեկ-երկու դեպք կա արձանագրված, երբ մարդիկ բաց քվեարկություն էին իրականացնում, ինչը խնդրահարույց է»,- ասաց նա՝ նշելով, որ որոշ լրատվամիջոցներ, որոնք հարում են ընդդիմադիր թևին, փորձում են իմիտացիա ստեղծել, որ ընտրությունների ընթացքը խախտումներով է անցնում:

«Տեսնում եմ արձանագրություններ, որ տեղամասի մոտ մեկ-երկու անձ կա, և նկարագրվում է, որ ՔՊ-ի աջակիցներ են: Թե ինչպե՞ս են դեմքով նույնականացնում. ես որ նայում եմ, իրենց չեմ ճանաչում»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

«Մեր բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում, որ գնան, ակտիվ մասնակցություն ունենան ՏԻՄ ընտրություններին, կատարեն իրենց քաղաքացիական պարտքը հանուն Գյումրու ապագայի»,- նշեց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում