Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնության են եկել ռուսական և ուկրաինական օբյեկտների ցանկի շուրջ, որոնք ենթակա են էներգացանցին հարվածելու ժամանակավոր մորատորիումին հայտնում է Կրեմլը։
Դրանք են՝
- Նավթի վերամշակման գործարաններ,
- Նավթագազատարներ և պահեստարաններ, այդ թվում՝ պոմպակայաններ,
- Էլեկտրաէներգիայի արտադրության և փոխանցման ենթակառուցվածքները, ներառյալ` էլեկտրակայանները, ենթակայանները, տրանսֆորմատորները և բաշխիչները,
- Ատոմային էլակտրակայանները,
- Հիդրոէլեկտրական ամբարտակները։
Ժամանակավոր մորատորիումը գործում է 30 օր՝ սկսած մարտի 18-ից, այն կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։ Կողմերից մեկի՝ մորատորիումի խախտման դեպքում մյուսն իրավունք ունի իրեն ազատել այն կատարելու պարտավորությունից:










