ՄՄարիա Գաբրիելյան

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

Տնից գումար և ոսկյա զարդեր էր գողացել և խաղադրույքներ կատարել

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։

 

«Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել: Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել:

 

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն»,- ասված է հաղորդագրությունում:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում