ԿԿարմեն Ղուկասյան

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կալանավորվել է դատարանի որոշմամբ:

Այս մասին հայտնում է A Haber հեռուստաալիքը: 

Իմամօղլուն մեղադրվում է զինված ահաբեկչական կազմակերպությանը հարելու, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մրցույթների արդյունքները կեղծելու և կաշառակերության համար։

Մարտի 19-ին իրավապահները ձերբակալել էին Իմամօղլուին կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու գործով։

Պաշտոնյան ցուցմունք տալիս հերքել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։

Հիշեցնենք՝ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորումից հետո երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Անկարայում, Ստամբուլում զանգվածային ցույցեր և անկարգություններ են սկսվել:

Էքրեմ Իմամօղլուն համարվում է Թուրքիայի նախագահի հաջորդ հերթական ընտրությունում ընդդիմադիր հիմնական թեկնածուն և նախագահ Էրդողանի հիմնական մրցակիցը։ 

Ավելի վաղ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցությունը կոչ էր արել կրկին բողոքի ցույց կազմակերպել՝ ի պաշտպանություն ձերբակալված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի։

Ստամբուլի նահանգապետարանը որոշում է կայացրել մինչև մարտի 27-ը երկարաձգել բողոքի ակցիաների և ցույցերի անցկացման արգելքը: Արգելքները գործում են նաև խոշոր քաղաքներում՝ Անկարայում և Իզմիրում։

Բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև, կան հարյուրավոր ձերբակալվածներ։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլօուին:  

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում