ՀՀայկուշ Ասլանյան

ԱԱԾ-ն բացահայտել է շուրջ 2 կգ կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք

ԱԱԾ-ն  բացահայտել է շուրջ 2 կգ կեղծ ոսկու ձուլակտորների պատրաստման և իրացման դեպք

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի խումբ քաղաքացիներ, ոսկերչությամբ զբաղվող անձանց միջոցով, ոսկու ձուլակտորների նմանողությամբ պատրաստել են ոսկեպատ արծաթե համաձուլվածքներ և նախաձեռնել դրանց իրացումը: Մասնավորապես՝ 2019 թ. սեպտեմբերի 8-ին նշված կեղծ ձուլակտորներից շուրջ 0.5 կգ-ը խաբեությամբ վաճառել են Իրանի քաղաքացուն՝ ստանալով 9000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այնուհետև՝ սեպտեմբերի 23-ին, նշված անձինք փորձել են նույն քաղաքացուն իրացնել ևս 1.5 կգ կեղծ ոսկու ձուլակտորներ՝ 27.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, սակայն գործարքն իրականացվել է ԱԱԾ աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո, ինչից անմիջապես հետո առերևույթ հանցագործություն կատարած անձինք բերման են ենթարկվել: Բացի այդ, ըստ հավաստի օպերատիվ  տվյալների, վերջիններս կեղծ ոսկու ձուլակտորներ են գրավադրել  նաև հայաստանյան բանկերից մեկում՝ դրա դիմաց ստանալով գումար:

Քրեական  գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննությունը շարունակելու նպատակով: Երկու  անձ ձերբակալվել է, երրորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում