ՄՄարիամ Մխիթարյան

Պուտին-Թրամփ բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարձակումները միմյանց վրա

Պուտին-Թրամփ բանակցություններից հետո Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարձակումները միմյանց վրա

Չնայած նախօրեին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին, որից հետո Կրեմլը հայտարարեց, որ Վլադիմիր Պուտինը պաշտպանել է Ուկրաինայի էներգետիկ հատվածին 30 օրով չհարվածելու առաջարկը, մարտի 19-ի գիշերը ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի տարածքին «Իսկանդեր-Մ», «Ս-300» հրթիռներով և արձակել 145 «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև նմանակող դրոններ: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը։

Ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկն ընկել է Սումիի շրջանային կլինիկական հիվանդանոցի, մյուսը՝ Կրասնոպոլիեի հիվանդանոցի տանիքին, շենքերը վնասվել են, բարեբախտաբար, մարդիկ չեն տուժել:  

Ռուսական կողմն էլ հայտնել է, որ մարտի 19-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Կավկազսկայա գյուղի մոտ գտնվող նավթաբազայի վրա, վնասվել է խողովակաշարը, հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկության աշխատանքը դադարեցվել է։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում «հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 57 ուկրաինական անօդաչու թռչող սարք Կուրսկի և Օրյոլի շրջանում, Ազովի ծովի վրա։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում