Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա. Փաշինյան

ԼԼիլիթ Ասատրյան

Մենք բոլոր հնարավոր տեղերում և բոլոր հնարավոր ձևերով այդ հարցը բարձրացնում ենք, և եթե չի լուծվել հարցը, դա ի՞նչ է նշանակում. դա նշանակում է, որ համաձայնություն չկա: Դա կարող եմ ասել միայն: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բաքվում պահվող հայերի վերաբերյալ հարցին:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրում կա՞ դրույթ, որը վերաբերում է արցախյան պատերազմներին մասնակցած՝ ՀՀ-ում գտնվող մարդկանց Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Բաքվից հնչած հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց.

«Այն, ինչ պետք է լինի խաղաղության համաձայնագրում, արդեն կա խաղաղության համաձայնագրում: Ուզում եմ ընդգծել, որ խաղաղության համաձայնագրում միակողմանի ոչ մի դրույթ չկա. սա շատ կարևոր ընդգծում է: Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա մի դրույթ, որը վերաբերում է ՀՀ-ին և չի վերաբերում Ադրբեջանին. դա է պայմանագրի էությունը, և ցանկացած իրադրության առումով կարելի է նման մեկնաբանություններ անել: Ես հիմա ուզում եմ ասել նաև, որ, ըստ էության, այդպիսի մեկնաբանություն չեմ տեսել, նաև չեմ մեկնաբանի ձեր փոխանցմամբ, որպեսզի թյուրըմբռնումներ չլինեն: 

Արտահանձնման վերաբերյալ որևէ դրույթ խաղաղության համաձայնագրում չկա»:

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Ադրբեջանական Հանրապետության հետ սկսել խորհրդակցություններ Համաձայնագրի ստորագրման ժամկետների և տեղի շուրջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում