Օրը՝ 60 վայրկյանում | 12.03.2025

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանը և Նիդերլանդները ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:

Հաճախ չէ, որ Նիդերլանդներն այսպիսի փաստաթուղթ է ստորագրում, սա ցույց է տալիս մեր նվիրումը Հայաստանի հանդեպ. Վելդկամպ:

Քննարկում ենք նաև Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին երրորդ կողմերի ուժերի բացառումը. Միրզոյան՝ խաղաղության պայմանագրի մասին:

Հայկական կողմն ուղարկել է ադրբեջանական 12-րդ խմբագրության վերաբերյալ իր դիրքորոշումը:

ԱՄՆ-ի քրիստոնյա առաջնորդները Թրամփին կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում քրիստոնյա պատանդների ազատ արձակման համար:

Մագդալենա Գրոնոյի մասնակցությամբ Անկարայում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Երբ սպառնում եք ինձ, չեմ ցանկանում բանակցել, ինչ ուզում եք՝ արեք. Փեզեշքիանը՝ միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի կոչի մասին:

Միխեիլ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում