ԼԼուսինե Մուրադյան

Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Այգավան գյուղի բենզալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոնից», որով հայտնել են, որ մարտի 4-ին «ջերմային այրվածք բոցով՝ դեմքի, գլխի, պարանոցի, իրանի, զույգ վերին վերջույթների շրջանում, ինհալյացիոն վնասվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է: Այդ մասին 1lurer.am-ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը: 

Հիշեցնենք, որ մարտի 4-ին՝ ժամը 16։39-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը երեք տուժած տեղափոխվել էր բժշկական կենտրոն։ Պայթյունի հետևանքով փլուզվել էին լցակայանի շինության պատերը՝ մասնակի (մոտ 60 քմ), վնասվել տանիքի կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և կախովի առաստաղը՝ մոտ 100 քմ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում