Մարտ 7-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ԼԼիլիթ Ասատրյան

Մեզի իրական, երկարաժամկէտ խաղաղութիւն պէտք է ՝ ոչ թէ թուղթի վրայ ստորագրուած, այլ կեանքի կոչուած. Ռուբէն Վարդանեանի ուղերձը՝ Պաքուի բանտէն:

Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամավճարի պարտքի ժամկէտը կը լրանայ  2025 թուականի վերջը. Փանքին:

Transparency International-ի ատրպէյճանական մասնաճիւղը կը դադրեցնէ իր գործունէութիւնը:

Փորոշենքոն և Թիմոշենքոն բացառած են ընտրութիւնները պատերազմի ժամանակ:

Անգարան կը պաշտպանէ Ուքրանիոյ մէջ արագ հրադադարի գաղափարը. Էրտողան:

Դէմ ենք Ուքրանիոյ մէջ ՆԱԹՕ-ի ուժերու տեղակայման. Լաւրով:

Եւրամիութեան ղեկավարները Եւրոպայի վերազինման ծրագիրը համաձայնեցուցած են:

Թրամփ մէկ ամիսով յետաձգած է Գանատայէն և Մեքսիքոյէն  շարք մը ապրանքներու մաքսատուրքերուն սահմանումը:

Թարթուսի և Լաթաքիոյ մէջ բախումներ՝ Սուրիոյ պաշտպանութեան նախարարութեան ուժերուն և Ասատի կողմնակիցներուն միջև:

ՀԱՄԱՍ սպառնացած է սպաննել պատանդներէն մի քանին, եթէ Իսրայէլ վերսկսի մարտերը Կազայի հատուածին:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում