Օրը՝ 60 վայրկյանում | 05.03.2025

ԼԼուսինե Մուրադյան

Տեղի է ունենում արգելված ներգործություն, և դա անընդունելի է մեզ համար. վարչապետը՝ Բաքվում պահվող հայերի մասին:

Բաքուն մեզ տեղեկացրել է Ադրբեջանում մեր ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին. ԿԽՄԿ:

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր հայկական կողմից կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանը չի ներգրավվի Իրանի դեմ գործողության մեջ, Իրանի կայունությունն ու անվտանգությունը չափազանց կարևոր են մեզ համար․ Փաշինյան:

Լուկաշենկոն Պուտինին, Զելենսկուն և Թրամփին հրավիրել է Մինսկում բանակցություններ վարելու:

Սկսել ենք միջոցներ ձեռնարկել Պանամայի ջրանցքի նկատմամբ հսկողությունը վերականգնելու համար. Թրամփ:

Համաձայն ենք Գրենլանդիան ընդունել Ամերիկայի կազմում, եթե նրա ժողովուրդը նման ցանկություն հայտնի. Թրամփ:

Թրամփը սպառնացել է Թրյուդոյին ներմուծման մաքսատուրքերի նոր բարձրացումով, եթե Կանադան մաքսատուրքեր սահմանի ամերիկյան ապրանքների համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում