Վերջին ժամանակաշրջանում պատուհաս է դարձել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողությունը. Արմեն Խաչատրյան

ԼԼուսինե Մուրադյան

Վերջին ժամանակաշրջանում պատուհաս է դարձել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողությունը: Այս հանցատեսակը քանակական աճ է ունենում ամեն օր, թեև ոստիկանությունը իր գոծիքակազմով հնարավորինս պայքարում է սրա դեմ: Այդ մասին Ազգային ժողովի իր ելույթի շրջանակում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

Ըստ պատգամավորի՝ քանի որ այս հանցատեսակի համար պատժատեսակը շատ ցածր է, և մասնավոր գանգատի գործ է, ապա դեպքերը դատական հեռանկարներ չեն ունենում:

«Նույնիսկ հանցագործություն կատարած անձը գտնվում է քննության փուլում, բայց շարունակում է կատարել նույն հանցագործությունը»,- ասաց նա:

Պատգամավորը նաև տեղեկացրեց, որ նախագիծ է մշակվում, որով նախատեսվում է փոխել տրանսպորտային միջոցների պահեստամասերի գողության համար նախատեսված պատժատեսակը: Դա հնարավորություն կտա դատաքննչական մարմիններին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հանցավորության բնույթը և վտանգավորության աստիճանը համապատասխանի իր պատժին:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը իր հերթին առաջարկեց, որ բազմաբնակարան շենքերի բակերում տեղադրվեն տեսախցիկներ և համայնքների միջոցով պարտադրել տեսահսկում ապահովել:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Համոզված և հավատացած եմ, որ ՀՀ-ն կարելի է դարձնել կոռուպցիայից զերծ պետություն, և դա մեր տեսլականն է. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Մենք ձև չենք անում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ, մենք իսկապես պայքարում ենք կոռուպցիայի դեմ. Փաշինյան

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

Հորդորում եմ քաղաքական մեծամասնությանը և փոքրամասնությանը միավորել ուժերը և այլընտրանքային լուծումներ գտնել. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների պայմանների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում