ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսական ԱԹՍ հարձակում՝ 4 վիրավոր Օդեսայում, ավերածություններ Խարկովում

Ռուսական ԱԹՍ հարձակում՝ 4 վիրավոր Օդեսայում, ավերածություններ Խարկովում

Օդեսան և շրջանը երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը ենթարկվել են ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակմանը, հաղորդում է տեղի ռազմական վարչությունը։ Տուժել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա, բոլորը հոսպիտալացվել են՝ միջին ծանրությամբ վնասվածքներով: Վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքները, ավելի քան 500 բնակելի շենք մնացել է առանց ջերմության և լույսի, Օդեսայի շրջանում տեղային վթարային անջատումներ են մտցվել, անջատման գոտում գործում են 13 մանկապարտեզ և 14 դպրոց։

Խարկովում էլ դրոնի ընկնելու պատճառով տուժել է քաղաքացիական արտադրական ձեռնարկությունը, տուժածներ չկան:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ընթացիկ հաշվետվության համաձայն՝ փետրվարի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը Ուկրաինայի վրա հարձակվել են 167 հարվածային անօդաչու թռչող սարքերով և երկու «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով՝ Սումիի ուղղությամբ։ Հաղորդագրության համաձայն՝ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է Ուկրաինայի 14 շրջանում խոցել 106 անօդաչու թռչող սարք, ևս 56-ը տեսադաշտից անհետացել են:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում