ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը փետրվարի 11-ին ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։ Այս մասին տեղեկացնում են սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

 

Զարեհ Սինանյանը ողջունել է դեսպանին և ընդգծել, որ մեծապես գնահատում է Շվեդիայի հետ հարաբերությունները։

 

Երկուստեք ընդգծվել է Շվեդիայում հայ համայնքի կարևորությունը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների ամրապնդման հարցում։
 

 

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը դեսպանին է ներկայացրել գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերը, որոնց մեջ ներգրավված են եղել նաև Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները։

 

Անդրադարձ է կատարվել Հայաստան-Սփյուռք գործակցության շրջանակում գործարար հարաբերությունների խորացմանն ու ներդրումների խթանմանը։

 

Քննարկվել են Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Շվեդիա հարաբերությունների խորացմանը վերաբերող մի շարք հարցեր։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում