ԼԼուսինե Մուրադյան

Հումանիտար խնդիրների լուծումներից առաջինը հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձն է. ԱԺ խոսնակ

Հումանիտար խնդիրների լուծումներից առաջինը հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձն է. ԱԺ խոսնակ

Խաղաղության հասնելու ճանապարհին կենսական նշանակություն ունի բոլոր հումանիտար խնդիրների լուծումը, որոնցից առաջինն է հայ գերիների հրատապ և անվտանգ վերադարձը: Այդ մասին «Միասին հանուն խաղաղության և ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկման շրջանակում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Խաղաղության պայմանագիրը դեռևս ստորագրված չէ: Քննարկվող հոդվածների մեծ մասը համաձայնեցվել է: Մենք ադրբեջանական կողմին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, որոնք թույլ կտան ոչ միայն ստորագրել փաստաթուղթն ու առաջ շարժվել, այլև հիմնարար ու լիարժեք պատասխաններ տալ առկա խնդիրներին: Ցավոք, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի»,- ասաց նա:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում