Միջազգային ֆեդերացիան լուրջ ակնկալիք ունի 2027 թ. ծանրամարտի աշխարհի երևանյան առաջնությունից

ՎՎահե Դավթյան

2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Երևանում: Միջազգային ֆեդերացիայի նախագահը վստահ է, որ այն լավագույններից է լինելու. հաշվի են առնվում թե՛ մեր երկրի գրանցած մարզական արդյունքները, թե՛ 2023-ին բարձր մակարդակով անցկացված Եվրոպայի առաջնությունը:

Այսօր, ի դեպ, ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Նա նշանակալի մասնակցություն է ունեցել և՛ Եվրոպայի առաջնության կազմակերպման, և՛ աշխարհի առաջնության անցկացման հայտի հիմնավորման գործում:

Մանրամասները՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում